857712«Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:

ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 116 մեդալ. 43 ոսկե, 37 արծաթե և 36 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 22 արծաթե և 17 բրոնզե մեդալով:

Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ: 4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Իտալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, 42-րդ հորիզոնականում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել