setor-governamentalԳերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը ծրագրում է երկրի կայարաններում ու օդանավակայաններում տեղադրել դեմքը ճանաչող տեսախցիկներ: Այս մասին նա ասել է Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:

«Մասնավոր անձինք հնարավորություն ունեն ինչ-որ մեկին լուսանկարելու և դեմքերը ճանաչող ծրագրային ապահովման օգնությամբ համացանցում պարզելու՝ խոսքը վերաբերում է քաղաքական գործչի՞, թե՞ կամ հայտնի անձի: Ես ցանկանում եմ նման ծրագրային ապահովում օգտագործել կայարաններում և օդանավակայաններում՝ տեսախցիկների կողմից դեմքերը ճանաչելու համար»,- ասել է Մեզյերը:

Նախարարի խոսքով՝ համակարգը ավտոմատ կճանաչի հանցագործների դեմքերը: «Իշխանությունները պետք է տեխնիկական հնարավորություններ ունենան իրենց իրավական լիազորությունների շրջանակներում»,- ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել