Բալթիմոր քաղաքում Պոլո անունով շունը սատկել է՝ հրդեհի ժամանակ կրակից պաշտպանելով 8 ամսական աղջկան: Այս մասին տեղեկացնում է CBS News-ը:

Էրիկա Պորեմսկու՝ աղջկա մոր խոսքերով՝ ինքը դուրս է եկել տնից, գնացել դեպի մեքենան, շրջվել և տեսել է, որ տունը այրվում է: Նրա դուստրը՝ Վիվիանան, և Պոլոն ներսում են եղել:

«Ես փորձում էի ներս մտնել. նա վերևում էր, բայց ծուխը այնքան թանձր էր, որ ես չկարողացա անցնել նրա միջով: Ես այս ու այն կողմ էի վազում՝ փորձելով վեր բարձրանալ»,- պատմել է Էրիկան: Որոշ ժամանակ անց վերնահարկ տանող ճանապարհը նրա համար ամբողջովին փակվել է:

Փորձելով հասնել աղջկա մոտ՝ Էրիկան դեմքի և ձեռքերի այրվածքներ է ստացել և ստիպված սպասել հրշեջներին: Նրա խոսքով՝ Պոլոն կարող էր աստիճաններով իջնել և դուրս փախչել, սակայն մնացել է 8 ամսական աղջկա հետ վերևում:

Երբ հրշեջները տեղ են հասել և բարձրացել երկրորդ հարկ, տեսել են, որ շունը իր մարմնով ծածկել է աղջկան, որը մարմնի և ձեռքերի այրվածքներ էր ստացել, սակայն դեռ ողջ էր:

Без-имени-4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել