rrrrԹուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում շաբաթ օրը հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի մասին:

Նշվում է, որ ռումբը պայթել է այն պահին, երբ մարդիկ հարսանիքի ժամանակ պարում էին փողոցում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ահաբեկչության պատասխանատվությունը դրել է ԴԱԻՇ խմբավորման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել