Դերասան Մովսես Երեմյանը տևական դադարից հետո վերադարձել է հեռուստաեթեր։ BlogNews-ին հայտնի է դարձել, որ նա նկարահանվելու է «ATV» հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ 

Մովսեսը հեռուստասերիալ կգա որպես գլխավոր հերոսներից մեկի՝ Դավիթ Մարդյանի կերպարի ընկեր։ Թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ո՞ւմ կերպարի հետ սիրային գիծ կզարգանա, հեռուստադիտողները կիմանան ավելի ուշ։

Մովսեսի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն արդեն երկուշաբթի օրվանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել