Քո ծնվելու պահին քեզ կյանքի համար հրահանգ չեն տվել: Իսկ եթե դու ստանայիր, այն այսպիսին կլիներ:
1.Դու մարմին կստանաս: Այն կարող է քեզ դուր գալ կամ չգալ, բայց դա միակ բանն է, որը մինչև քո կյանքի վերջը քո տրամադրության տակ կլինի:
2.Դու ստիպված կլինես սովորել «Կյանք երկիր մոլորակի վրա» անունը կրող դպրոցում: Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր իրադարձություն քո ունիվերսալ ուսուցիչն է:
3.Սխալներ չկան, միայն դասեր են: Անհաջողությունները հաջողության անքակտելի մասն են: Զոհեր չկան, միայն ուսանողներ կան:
4.Դասը կրկնվելու է բազմազանագույն ձևերով, մինչև դու այն լիովին յուրացնես: Եթե հեշտ դասերը չյուրացնես, դրանք կդառնան ավելի դժվար: Երբ յուրացնես, կանցնես հաջորդ դասին:
5.Արտաքին պրոբլեմները քո ներքին վիճակի ճշգրիտ արտացոլումներն են: Եթե փոխես քո ներքին աշխարհը, արտաքին աշխարհը նույնպես կփոխվի քեզ համար: Ցավը, տխրությունը, ներսում դատարկության զգացումը միջոցներ են, որոնք բնությունն օգտագործում է, որպեսզի քո ուշադրությունը հրավիրի:
6.Դու կհասկանաս, որ դասը յուրացված է, երբ քո վարքը փոխվի: Իմաստությունը պրակտիկայով է ձեռք բերվում: 
7.Ավելի լավ տեղ չկա, քան «այստեղը»: «Այնտեղը» ոչ մի բանով լավ չէ «այստեղից»: Երբ քո «այնտեղը» դառնա «այստեղ», դու մեկ ուրիշ «այնտեղ» կստանաս, որը դարձյալ ավելի լավը կթվա, քան «այստեղն» է:
8.Ուրիշներն ընդամենը քո անդրադարձումն են: Դու չես կարող սիրել կամ ատել այն, ինչը կա ուրիշների մեջ, եթ դա չի արտացոլում քո սեփական որակները:
9.Կյանքը շրջանակ է պատրաստում, իսկ նկարը դու ես նկարում: Եվ քեզ չի հաջողվի անավարտ թողնել այն:
10.Դու կստանաս ամենը, ինչ ցանկանաս: Հարկավոր է միայն այնպիսի շրջապատ ընտրել, որը քեզ ուժեր ու եռանդ կտա նպատակին հասնելու համար: 
11.Փոխիր քո կյանքում այն, ինչ կարող ես փոխել: Ուժեր փնտրիր ընդունելու համար այն, ինչը փոխել չես կարող, և իմաստություն խնդրիր, որպեսզի տարբերես մեկը մյուսից:
12.Դու կմոռանաս այս ամենի մասին, երբ ցանկանաս քեզնով հիանալ քո կամ ուրիշների առջև:
13.Դու կհիշես այս մասին, երբ դա կամենա քո սիրտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել