Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարությանը ներկայացրեց Աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ճանաչել որպես պետական կառավարման մարմին:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ փոփոխված օրենքով սահմանվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկն այլևս գործատուները չեն վարելու, նաև անցումային դրույթներում աշխատանքային օրենսգրքի դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին, լիազոր մարմինն էլ դրանցում ներառված տեղեկատվությունը ներառելու է տեղեկատվական շտեմարան, ինչից հետո գրքույկները կվերադարձվեն աշխատողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել