Շատ երեխաներ սիրում են տարատեսակ իրեր պատրաստել այսպիսի գունավոր ռետինե կապիչներից և, որ ամենավտանգավորն է՝ ամբողջ օրը կրել դրանք մարմնի վրա:

Ուսումնասիրությունները պարզել են, որ շուկայում շրջանառվող այս ռետինե կապիչների 70%-ը չինական արտադրության և օրիգինալ կապիչներից տարբերվող, ավելի ցածր գին ունեցող կապիչներ են, որոնք պարունակում են վնասակար ֆարմալդեգիդ:

Այս տոքսինը բազմատեսակ ալերգիաների պատճառ կարող է հանդիսանալ, բացի սրանից, այն նաև կարող է քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:

Այս վնասակար նյութի ազդեցությունը կարող է ի հայտ գալ բազմաթիվ տարիներ անց:

Երեխաների առողջությունը չվնասելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այսպիսի կապիչներ գնել միայն սերտիֆիկացված խանութներից կամ ընդհանրապես հրաժարվել դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել