նկատել եք որ հայերիս մոտ ապագան կապվում ա ընտանիքի հետ (երեխաներ), իսկ անցյալը ազգի ու պետության հետ (Տիգրան Մեծից մինչև Եղերն)... մինչդեռ պետք ա լինի հակառակը անցյալը կապվի ընտանիքի հետ (պապեր տատեր ծնողներ), իսկ ապագան երկրի, պետության, ազգի...

փաստորեն մենք ժամանակի մեջ պատմությանը հակառակ ուղղված ազգ ենք... 

իսկ ինչպե՞ս կարելի ա շողուլի գալ... կրկնվեմ. սա հնարավոր է միմիայն գաղափարական հզոր մոբիլիզացիայի դեպքում... պետք է լինի project2, որը նպատակ կդնի կառուցել լրիվ նոր տիպի երկիր ու հասարակություն...

հակառակ դեպքում ոչ մի բան էլ չի լինի... ու՞մ ա պետք ասենք Եվրոմիություն, եթե Հունաստանի պես պտի լինենք բարոյալքված մի երկիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել