Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակությանը վերաբերող ծրագրերը տալիս են իրենց արդյունքը: Մասնավորապես՝ ՀՀ 6 մարզերի լեռնային և բարձրլեռնային համայնքներում օգտագործման պիտանի է դարձել 120 հազար հեկտար արոտավայր, կառուցվել է մոտ 200 կիլոմետր ջրագիծ,ինչպես նաև տեղադրվել է 245 խմոց արոտավայրերում:

Ծրագրերի իրականացման շնորհիվ 34 տոկոսով բարձրացել է կաթնատվությունը, տարեկան 24 տոկոս քաշաճի ավելացում է արձանագրվել:

Կենդանիների գլխաքանակի ավելացումը դրական է ազդել նաև ֆերմային տնտեսությունների եկամուտների վրա, ինչն էլ իր հերթին խթանել է համայնքների բյուջեի մուտքերի աճը:

Ընդանուր առմամբ իրականացվող CARMAC1 ծրագրին մասնակցել են Շիրակի, Արագածոտնի, Լոռու ,Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 55 համայնքները, որտեղ բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել