Իրականում ինձ այսօր ուրախացրեց այն փաստը, որ մարդիկ պարտադրված չէին եկել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման, այլ մեծ սիրով ու ամեն բան դեպի լավը փոխելու հույսով: Մի պահ անգամ հուզվեցի նման ջերմ ընդունելությունից... Նախագահը պետք է լինի սիրված եւ սպասված... Բազում հանդիպումների եմ եղել ու նման ջերմ մթնոլորտ միայն այսօր տեսա... Հ.Գ. Համերգային ծրագիրը նույնպես շատ հաջող էր, ու հաճելին այն է, որ պարոն Հովհաննիսյանի հետ պտտվող բոլոր արտիստները իսկապես իրեն սատարողներ են... Իմիջիայլոց մարդիկ համերգի համար չէին եկել, այլ հենց նախագահի թեկնածուին լսելու համար, որովհետեւ շատերը եղան թեկնածուին լսելուց հետո գոհ ու շնորհակալ հեռացան... :) Դեռեւս այսքանը :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել