Բերմուդյան եռանկյունին, Բիգֆուտը և Լոխնեսյան հրեշը մեր աշխարհում տեղ գտած անբացատրելի և սարսափելի դեպքերի շատ փորք մասն են։ Իրականություն երբեմն ավելի սարսափելի է լինում, քան հենց սարսափ ֆիլմերը։ Ձեզ ենք ներկայացնում 5 ահասարսուռ պատմություններ, որոնք տեղի են ունենցել մեր իրականությունում։

Արնահոսող տուն


1987 թվականին ամերիկացի Ատլանտա Ուիլիամի և Միննի Ուինստթոնի տան պատերից սկսել է արյուն հոսել։ Զույգը անմիջապես ոստիկանություն է ահազանգել, ովքեր՝ ժամանելով դեպքի վայր, պարզել են որ այդ արյունը չի պատկանում տան բնակիչներից և ոչ մեկին։ Կա վարկած, որ ինչ որ մեկը չար կատակ է խաղացել ամուսիններ գլխին, սակայն արյան իրական աղբյուր այդպես էլ չի հաջողվել պարզել։

Նամակներ անդրշիրիմյան աշխարհից


2011 թվականի հունիսին սրտիային խնդիրների պատճառով հանկարծամահ եղավ 32 –ամյա Ջեք Ֆրոսթը։ Նրա մահից 6 ամիս անց նրա ընկերներն ու հարազատները սկսեցին էլեկտրոնային նամակներ ստանալ Ֆրոսթից։ Նրա ընկերներից մեկը, Թիմ Հարթը, նամակ էր ստացել, որում գրված էր, - «Դու ինձ լսու՞մ էս։ Ես քո տանն եմ։ Վերջապես նկուղտ մաքրիր, հիմար։» Հենց նկուղը մաքրելու մասին էին զրուցել Թիմը և Ջեքը վերջինիս մահից րոպեներ առաջ և ոչ ոք չէր կարող իմանալ այդ մասին բացի իրենցից։ Սա դեռ ամենը չէ, ոչ ոք չգիտեր Ֆրոսթի էլ. Փոստի գաղտնաբառը և փորձաքննությունը պարզել է, որ այն չեն կոտրել հաքերները։

Հոգի նավ Օուրագ Մեդանը


1947 թվականին 2 ամերիկայն նավ SOS հաղորդագրություն ստացան հոլանդական Օուրագ Մեդան նավից, որում ասվում էր, - «Նավի կապիտանը և բոլոր սպաները մահացած ընկած են նավի տախտակամածին. Հնարավոր է որ ամբողջ անձնակազմը մահացել է ..... Ես մահանում են»։ Երբ փրկարարները գտան Օուրագ Մեդան նավը, ամբողջ անձնակազմը մահացած էր, սակայն ոչ ոք չուներ որևէ մարմնական վնասվածքներ։ Նավի ուսումնասիրության ընթացքում նավի խցերից մեկից սկսել էր կարմիր ծուխ դուրս գալ և փրկարարները ստիպված են եղել անհապաղ վերադառնալ իրենց նավ։ Դրանի մի քանի ժամ անց Օուրագ Մեդան նավը անհասկանալի պատճառներով պայթել և խորտակվել է։

Կենդրիկ Ջոնսոն


2013 թվականի հունվարի 11 –ին մարմնամարզության սրահի խալու փաթույթի մեջ հայտնաբերվեց Կենդրի Ջոնսոնի մարմինը։ Նա գլխիվայր ընկած էր փաթույթի մեջ։ Մարզասրահի աշխատակիցներ հաղորդմամբ, շատ աշակերտներ մարզումներից հետո մարզակոշիկները գցում էին այդ փաթույթի մեջ, որպեսզի հաջորդ մարզմանը հանեն և հագնեն։ Ոստիկանությունը եկավ այն եզրակացության, որ կենդրիկը փորձել է հանել իր մարզակոշիկները, ինչի պատճառով հայտնվել է փաթույթի մեջ և այլևս չի կարողացել դուրս գալ։ Սակայն Կենդրիր ծնողները բողոքարկել էին այդ որոշումը։ Կրկնակի հետազոտության ընթացքում պարզվել է, որ Կենդրիկը հարված է ստացել վզի հատվածում։ Իսկ նրա օրգաններից մի քանիսը ընդհանրապես չկան։ Չնայած որ տղայի վրա կտրածքի ոչ մի հետք չկար։ Իսկ անհետացած օրգանների փոխարել տղայի մարմնում շաբաթաթերթեր են եղել։

Դյատլովի բլուրի գաղտնիքը


1959 թվականի 1 –ից 2 –ը Դյատլովը, ինչպես նաև 8 այլ զբոսաշրջիկ, իրենց հանգիստն էին վայելում Ուրալյան լեռների բլուրներից մեկի վրա։ Տուրիստները անհետ կորում են և սկսվում են որոնողական աշխատանքները։ Հայտնաբերելով նրանվ վրանը փրկարարները պարզում են, որ գիշերվա ընթացքում ինչ որ բան է եղել վրանի ներսում, որի պատճառով խմբի 9 անդամն էլ դուրս են փախել վրանից։ Նրանց չեն հասցրել հագնվել և ամեն մեկը դանակով իր համար անցք է պատռել վրանի վրա, որպեզի դուրս գա։ Հետագա որոնումներ արդյունքում պազվել է, որ 9 մարդն էլ փախել են տարբեր ուղղություններով։ Օրեր անց հայտնաբերել են նարնց ցրտահարված դիրակները, որոնք ամբողջովին մերկ են եղել։ Իսկ թէ ինչն է ստիպել այդ մարդկանց առանց հագուստ դուրս վազել վրանցի և փախնել տարբեր ուղղություններով, մնում է հանելուկ մինչև օրս։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել