Թուրք ցեղը վարում է մի քաղաքականությունը, որ կոչվում է ԲԱԺԱՆԵԼ:
Թուրքական ցեղի վարած երկարատև և հետևողական քաղաքակնության շնորհիվ այսօր միմյանց ատում են Իրաքյան քրդերն ու Սիրիայի քրդերը, Թուրքիայի քրդերն ու Իրաքի քրդերը, այժմ կարծես մի փոքր մեղմվել է Սիրիայի և Թուրքիայի քրդերի լարված հարաբերությունները, չեմ խոսում Իրանի քրդերի մասին ովքեր բացարձակ չեն խառնվում ոչ մի գործընթացի...
Ես շատ խորն եմ ուսումնասիրել թուրքական այդ քաղաքականությունը: Թուրքերը իրենց երկրի քրդերին տալիս էին որոշակի ազատություն, պաշտոններ, եթե այդ քրդերը հրաժարվում էին Սիրիայում կամ Իրաքում գտնվող իրենց քուրդ բարեկամներից: Հիմա էլ Իրաքյան քրդերին տալիս են որոշակի առավելություններ, եթե հրաժարվում են օգնել Սիրիայի և Թուրքիայի քրդերին...
Այս նույն քաղաքականությունն արդեն քանի տարի փորձում են Հայերի վրա տարածել՝ հիմնական շեշտը դնելով Արցախահայության և Հայաստանի Հայության վրա, փորձում են իրենց տարբեր քարոզչամեքենաներով ատելություն սերմանել Հայաստանյան երկու տարբեր բնակավայրերի Հայության միջև: Ընդ որում, ինչպես քրդերի դեպքում են անում դա հենց քրդերի միջոցով , այնպես էլ մեր դեպքում Հայերի միջոցով...
Շատ , շատ զգույշ պետք է լինել Հայեր ջան:
Տեսեք, քրդերը քանի միլիոն են, անգամ ունեն կանոնավոր բանակ, պարտիզանական հզոր ջոկատներ, բայց չեն կարողանում պետականություն ստեղծել, որովհետև իրար ատում են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել