Վիտամին D-ն նպաստում է կալցիումի, երկաթի, մագնեզիումի կլանմանը։ Դժբախտաբար, վիտամին D-ն առկա է ընդամենը մի քանի մթերքների մեջ, որոնցից են հիմնականում ձկնամթերքը, նարնջի հյութը, կաթնամթերքը և ձուն:

Վիտամին D-ն շատ կարևոր է ամուր ոսկորների համար, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, այն նպաստում է կալցիումի կլանմանը։ Վիտամին D-ի պակասն արդեն իսկ բարձրացնում է օստեոպորոզի, ռախիտի, նույնիսկ քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Վիտամին D-ի պակասի պատճառով առաջացող առողջական խնդիրներից են նաև՝

Ասթմա – վիտամին D-ն բարելավում է թոքերի ֆունկցիան և կանխում է ասթման։

Օստեոպորոզը – եթե օրգանիզմում չկա բավականաչափ վիտամին D, ապա կալցիումը չի կարող պատշաճ կերպով կլանվել, իսկ կալցիումն ամենակաևորն է ոսկորների ամրության համար։

Սրտի առողջություն – արյան բարձր ճնշումը կարելի է նվազեցնել՝ օգտագործելով վիտամին D:

Ընկճախտ – մի շարք հետազոտություններ բացահայտել են վիտամին D-ի պակասի և դեպրեսիայի միջև կապը։

Ալերգիաներ – շատ հավանական է, որ այն մարդիկ, որոնք տառապում են ալերգիաներով, ունեն վիտանին D-ի դեֆիցիտ։

Բորբոքումներ – վիտամին D-ն հիվանդությունների դեմ պայքարող միջոց է, քանի որ խթանում է իմունային համակարգը։

Այնպես որ, որպեսզի օրգանիզմը լինի առողջ, այն չպետք է ունենա վիտամին D-ի պակաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել