Արցախը ազատագրողը ու պահողը բանակն է՝ շարքային զինվորից մինչև գեներալ-գնդապետ: Արցախից հող տալ-չտալը պետք է որոշեն հենց նրանք, ուրիշ ոչ մեկ իրավունք չունի այդ հարցի շուրջ որոշումներ կայացնի:

Վերջին շրջանում, երբ շատ է խոսվում տարածքներ զիջելու մասին , սկսում էի լուրջ կասկածել , որ կարող է թուղթ ու գրիչով տարածք ազատենք: Բայց , երբ պաշտպանության նախարարը, այս դեպքում Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-լեյտենանտի ուսադիրներով ու զինվորականին հատուկ խիստ դեմքի արտահայտությամբ հայտարարում է , որ չկա այդպիսի մեկը, ում մտքի ծայրով անցնի հող տալ թշնամուն, ապա ես հավատում եմ բացառապես նրան: Երբ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը այս խոսակցությունների ընթացքում գնում է սահմանապահ զորամաս, ներկա է գտնվում բանակի մարտունակությունը բարձրացնող զորավարժության և բարձրանում է դիրքեր, ապա ես վստահ եմ, որ բանակը ոչ մի միլիմետր հող զիջողը չէ, անկախ նրանից թե ով ,ում ու ոնց կհարամայի, կասի կամ կխնդրի: Բանակը բոլորից լավ գիտի այդ հողի արժեքը:

Մենք ուրիշից խլած հող չունենք, որ մի հատ էլ զիջենք: Եթե կա այդպիսի մեկը, ով չի կարող պահել Արցախը, ապա թող հրաժարական տա, անկախ զբաղեցրած պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել