բացել լրահոսը
15.08.2016  16:00

Սասնա ծռերին վարկաբեկելու գործընթաց է սկսվել

Anahit Amatuni

Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ազատության հրապարակում, ոչ այլ ինչ է, քան Սասնա ծռերին վարկաբեկելու գործընթաց: Դեռ չէի ցանկանա ծավալվել ու կոնկրետ ուժեր նշել, մանավանդ, որ դեռևս խոր կասկածներ ունեմ, սակայն այս պահի համար պետք է արձանագրենք, որ Սասնա ծռերին ու առհասարակ Ժիրայր Սեֆիլյանին սատարող թիմի վարկաբեկման պրոցես է սկսել:

Այս օրերին երևի քչերն են հետևում Ազատության հրապարակում տեղի ունեցող ցածրաճաշակ սերիալների սցենար հիշեցնող զարգացումներին, սակայն դրանք այն գորշ հետևանքներն էին, որոնք մնացին 15-օրյա դժոխային իրադարձություններից հետո:

Ու ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ այս երկրում Սասնա ծռերին (ոչ թե իշխանափոխությանը), սատարում են մի քանի մտավորականներ, մի քանի դերասաններ, մի քանի տասնյակ երիտասարդներ, մի քանի ճչացող կանայք ու իրարից միկրոֆոն խլող անդաստիարակ մարդիկ:
Ովքեր իրենց համարում են Սեֆիլյանի համախոհներ, օր առաջ պետք է «մաքրեն» Ազատության հրապարակը, հակառակ դեպքում, այն արդեն Տիգրան Կարապետիչի հուշ-երեկոների է վերածվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 743 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝