Համարվում է, որ դավաճանության պատճառը կողակցի հետ հարաբերություններն են, սակայն պարզվել է, որ դա այդքան էլ այդպես չէ:

Այսպես, համաձայն հարցախույզի՝ հայտնի է դարձել, որ տղամարդկանց 56 տոկոսը, որոնք դավաճանում են իրենց կանանց, շատ երջանիկ են ամուսնության մեջ, սիրում են իրենց կանանց ու չեն ցանկանում նրանցից բաժանվել: Այդպիսի տղամարդիկ սովորաբար դավաճանում են այն կանանց հետ, որոնց նրանք ճանաչում են: Այսինքն՝ քիչ հավանական է, որ սեքսի նրանց կողակիցը լինի գաղտնի անծանոթուհի:

Տղամարդիկ դավաճանում են ամուսնությունը փրկելու համար: Հաճախ տղամարդիկ հենց այսպիսի արմատական եղանակի են դիմում ընտանիքում ծագած խնդիրները լուծելու համար՝ հուսալով փակել խնդրահարույց գոտիները:

Տղամարդիկ իրենց ատում են դավաճանությունից հետո: Իսկապես, ուժեղ սեռի ներկայացուցիչները խղճի խայթ են զգում, քանի որ դավաճանում են այն մարդուն, ով իրենց վստահում է:

Դավաճան ամուսինները հատուկ սեքսուալ ուշադրություն են հատկացնում իրենց երկրորդ կեսին, անգամ դավաճանության փաստն է նրանց գրգռում: Հենց այդ պատճառով են նրանք դառնում հիպերակտիվ, իսկ սեքսուալ հարաբերությունները կնոջ հետ դուրս են գալիս որակապես նոր փուլ:

Կանայք նույնպես հակված են դավաճանել իրենց ամուսիններին, սակայն դավաճանության պատճառներն այլ են: Կանայք հաճախ դավաճանում են էմոցիոնալ բավարարվածության համար: Կինը գրեթե միշտ գիտի, որ իրեն խաբում են, սակայն հաճախ նա դա ցույց չի տալիս ու ամեն ինչ թողնում է այնպես, ինչպես կա՝ ղեկավարվելով որոշակի պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել