Կառավարությունը մտադիր է 12,5 մլն դոլար հատկացնել Վանաձորին՝ քաղաքի խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին երեկ, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը:
Սա իհարկե սրտաբաց կողջունեինք, եթե Հոկտեմբերի 2-ին Վանաձորում նախատեսված չլինեին քաղաքային ընտրություններ: Ընտրությունների ֆոնի վրա, և հասկանալով Հայաստանի պետական կառավարման տրամաբանությունը, այս գործարքը կրում է կոռուպցիոն բնույթ: Բնական է, որ Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածուն՝ օբյեկտիվորեն չունենալով քաղաքի բնակչության մեծ մասի վստահությունը, կօգտագործի այս «փոխանցումը» ձայներ հավաքելու համար: Ինքնաբերաբար պետական իշխանությունը խառնվում է ՏԻՄ ընտրությունների մեջ, ինչը անթույլատրելի է:
Սակայն, Վանաձորցիները պետք է հստակ հասկանան, 12,5 միլ. դոլարը Վանաձոր քաղաքի համար մեծ գումար չէ: Եթե Վանաձորը ունենա բանիմաց և անկաշառ քաղաքային իշխանություն, այդքան գումարը կարելի է հայթայթել տարեկան միքանի անգամ ներդրումների տեսքով, որից կօգտվեն բոլոր Վանաձորցիները:

#ԱնկախությանՍերունդ
Viktor Yengibaryan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել