Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (ReAl) հասարակական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը։

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը Ջաֆարլիի փաստաբան Ջավադ Ջավադովը հայտնել է, որ հայտնի տնտեսագետ, հասարակական գործիչ Ջաֆարլիի ձերբակալության պատճառը վերջինիս հասարակական-քաղաքական գործունեությունն է:

Փաստաբանը նշել է, որ Ջաֆարլիին ներկայացվել են «ապօրինի ձեռնարկատիրություն» և «ծառայողական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, կամ ունեցել է ընտրությունների արդյունքների կամ հանրաքվեի վրա ազդելու նպատակ» հոդվածներով մեղադրանքներ: Թե այս մեղադրանքների հիման վրա կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվել՝ դեռ հայտնի չէ: 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել