Տարիներ շարունակ փորձեցինք խթանել եվրոպական ինտեգրացիան։ Կարող էր ստացվել, կանցնեինք բարդ ճանապարհ, բայց վստահ եմ կկառուցեինք եվրոպական մոդելի լավ երկիր։ Չստացվեց, չլսեցին։ Այսօր դա արդեն անիրական է առանց պետական հեղաշրջման և ջախջախիչ կորուստների։ Գնացքն արդեն գնաց։ Հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք։
Հիմա ասում ենք եկեք միավորվենք Սփյուռքի հետ ու կառցենք Հայաստանը հիմնվելով «համաշխարհային ազգի» հայեցակարգի վրա, դարձնենք Հայաստանը ու Արցախը բոլոր հայերի հայրենիք։ Այս ճանապարհով կարող ենք պետականություն հզորացնել, այլընտրանք չկա, նույնիսկ եթե անհնար է թվում, պետք է անել։
Հուսանք այս անգամ մեզ լսող կլինի, այլապես կկորցնենք մեկ հնարավորություն ևս ու վախենում եմ ենթադրել թե ուր կհայտնվենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/633256830157482?notif_t=close_friend_activity¬if_id=1471032618054200
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել