Tert.am-ը գրում է.

Վիճակագրության պետական խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ենթադրում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում «ինչ-որ մեկն ինչ-որ հաշվարկ է կատարել»:

Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Մնացականյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոս աճ է գրանցել:

Հարցին, թե՝ եթե Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունում նման տվյալ չկա, այդ ի՞նչ թիվ է, որի մասին ո°չ Կառավարությունը, ո°չ ԱՎԾ-ն չեն ներկայացրել, սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարում է, Ստեփան Մնացականյանը պատասխանեց.

«Չեմ կարող ենթադրել. ես մի բան եմ հիշում, որ ԵԱՏՄ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել  2015-ի հունվարի 1-ից: Ենթադրում եմ, որ դա 2014 և 2015 թվականների  ՀՆԱ-ի ցուցանիշի աճի տեմպն է, ենթադրում եմ նաև, որ առաջին եռամսյակին ինչ-որ մեկը ինչ-որ հաշվարկ է կատարել»,- ասաց Մնացականյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել