Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այս տարի ՀՀ-ն արտաքին առևտրում զգալի առաջընթաց է գրանցել: Այլ կերպ ասած՝ բացասական սալդոն կրճատվել է:

Եթե նախորդ տարի արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը կազմել է 815 միլիոն դոլար, ապա 2016-ի հունվար-հունիս ամիսներին այն կրճատվել է՝ կազմելով 642 միլիոն դոլար: Փաստացի ՝ նախորդ տարվա համեմատ բացասական սալդոն կրճատվել է 173 միլիոն դոլարով:

Հուսանք, որ դրական միտում կպահպանվի,և տարբերությունը կշարունակի կրճատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել