2008 թ. օգոստոսի 1-7. նախապատերազմական շրջան

Մինչև բուն մարտական գործողությունների սկսվելը (օգոստոսի 8)` օգոստոսի մեկից արդեն լարված էր դրությունը վրաց-օսական սահմանին: Օգոստոսի 1-ին Վրաստանից Ցխինվալի հյուսիս գնացող ճանապարհին ինքնաշեն պայթուցիկով պայթեցվել էր վրաստանյան ոստիկանության Toyota Hilux մակնիշի մեքենան, հինգ ոստիկան վիրավորվել էր: Նույն օրը երեկոյան Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատայինները սկսել էին կրակել Հարավային Օսիայի ՆԳՆ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էին 4 և վիրավորվել` 7 օս զինծառայող:

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն երկու կողն էլ կրակում էր` օգտագործելով նռնականետներ, ականանետներ: Այս բախման ժամանակ օսերից մահացավ 6 հոգի, վիրավորների թիվը հասավ 15-ի, այդ թվում` խաղաղ բնակիչներ: Վիրավորվել էին նաև 6 վրաստանցի խաղաղ բնակիչ և մեկ ոստիկան: Իրավիճակի կտրուկ սրման պատճառով որոշում կայացվեց Ցխինվալից և մերձակա Դմենիսից կանանց և երեխաների տարհանում կազմակերպել: Կազմակերպված տարհանումը դեպի Ռուսաստան սկսվեց օգոստոսի 2-ի առավոտից: Բացի այդ, բնակչության մի մասն էլ տեղափոխվում էր ավելի հանգիստ բնակավայրեր:

Չնայած լարվածությանը` օգոստոսի 2-ին հայտարարվեց տարածաշրջանում լայնամասշտաբ «Կովկաս-2008» ռուսական զորավարժության ավարտի մասին: Զորավարժության մասնակիցների մեծ մասը վերադարձավ իրենց մշտական տեղեկայման վայեր:

Մնաց 1500 հոգանոց զորք, որի ենթակայության տակ կար 14 միավոր Տ-72 տանկ, 16 «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ և 9 միավոր համազարկային կրակի ռեակտիվ կայան ԲՄ-21 «Գրադ»:

Լարվածության պատճառով Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը բերվել էր մարտական պատրաստության բարձր աստիճանի: Արդեն օգոստոսի 6-ին և 7-ին փոխհրաձգությունն ակտիվացավ, խաղաղ բնակչության թվում կային վիրավորներ:

Օգոստոսի 7-ին Վրաստանի իշխանությունը սահմանային Էրգնետի գյուղից տարհանեց կանանց և երեխաներին: Նույն օրը երեկոյան` 19:36, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռուստատեսությամբ հայտարարեց, որ միակողմանի դադարեցնում են կրակը:

Ինչպես Անտոն Լավրովի «Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի մարտական գործողությունների ժամանակագրություն» հոդվածում է նշվում, «օգոստոսի 8-ի առավոտյան Հարավային Օսիայի դեմ հարձակման համար վրաստանյան կողմն ուներ 12 հազար զինծառայող, 75 միավոր Տ-72 տանկ: ՆԳՆ-ի ուժերում հաշվում էր 4 հազար զինծառայող և 70 միավոր թուրքական արտադրության Կոբրա զրահամեքենաներ»:

Վրաստանի ԶՈւ խոցված տանկը Ցխինվալում

Վրաստանի ԶՈւ խոցված տանկը Ցխինվալում

2008թ օգոստոսի 8. Հնգօրյա պատերազմ

2008թ սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ» անունով։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։ Վրաստանը Հարավային Օսիայի վրա հարձակումը պատճառաբանեց իրեն պատկանող տարածքում վերահսկողություն սահմանելու և այդտեղ սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտությամբ։

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել