Վերջին շրջանում ակտիվ քննարկվում ու տարածվում են ինչ-որ ռուս ձյաձյաների խոսքեր ու մտքեր, ինչ-որ Դուգիններ ու Ժիրինովսկիներ ու նմանատիպ այլ ծերուկներ իրենց իրավունք են վերապահում անդրադառնալ Հայաստանին ու հայերին: Դե մենք էլ ոգևորված տարածում ենք այդ ամենը: Բայց հավատացեք դրանց ասած ոչ մի բառին պետք չի հավատալ ու լուրջ ընդունել: Դրանց և հայանպաստ, և հակահայ, և ադրբեջանանպաստ և հակաադրբեջանական խոսքերը գրվում են բոլորիս կողմից հայտնի Դմիտրի Պեսկովի ձեռքերով, ստուգվում են Վլադիմիր Պուտինի աչքերով և նոր միայն արտահայտվում են դրանց կեղտոտ բերաններով: Այդ ամենին պետք չէ լուրջ վերաբերվել ու մեծ տեղ տալ: Դրանք այսօր լավ կխոսեն , վաղը վատ ու այդպես ամեն օր տարբեր ձև: Լուրջ չեն ու ոչ մի բան չեն փոխում , ուղղակի երկար խոսելու համար գումար են ստանում: Թքած ունեցեք դրանց նմանների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել