Օրեր առաջ հանրության դատին հանձնվեց նոր Galaxy Note 7 սմարթֆոնը, որը նորովի պատկերացում է ապահովում սմարթֆոնի ֆունկցիոնալության և արդյունավետության վերաբերյալ։ Note 7 –ը նախադեպը չունեցող հեռախոսը է, որը բոլոր առումներով գերազանցում է iPhone –ի ցանկացած մոդելին։
Իհարկե սմարթֆոնի մասին կան շատ տվյալներ, որոնք բավականին տպավորիչ են, սակայն դրանք մանրամասնելը ձանձրալի է։ Այդ իսկ պատճառով մենք կանրադառնանք սմարթֆոնի 2 նոր առանձնահատկություններին` անվտանգությանը և գրչին։
Անվտանգություն
Բնականաբար նոր Note 7 –ը ունի մեզ հայտնի բոլոր անվտանգութան համակարգերը, այն է՝ գաղտնաբառ, PIN կոդ, մատնահետքով արգելափակում և այլն։ Սակայն նոր Note 7 –ը ունի ևս մեկ՝ շատ ավելի տպավորիչ անվտանգության համակարգ։ Դա աչքի թաղանթի ընթերցումն է։ Յուրաքանչյուր մարդ ունի աչքի ունիկալ թաղանթ և Note 7 –ը հնարավորություն է ընձեռում այդ թաղանթն օգտագործել տվյալները պաշտպանելու համար։
Գրիչ
Շատերը սմարթֆոնների գրիչները համարում են կյանքն ապրած տեխնոլոգիա, սակայն Note 7 –ի գրիչը բոլորին ապացուցեց, որ դա չափազանց սխալ պնդում է։ Samsung –ի նոր գրչի օգնությամբ Note 7 –ը վերածվում է մաքսիմալ արդյունավետ սմարթֆոնի։ Դուք կարողանում էք այդ գրիչով անել այն ամենը, ինչ կանեին իրական գրիչով, ինչպես նաև շատ ու շատ ավել բներ։ Ամենատպավորիչ հնարավորություններն են տեսանյութեր ֆիքսելը, GIF –եր պատրաստելը և lockscreen –ին գրառումներ անելը։