Մարդուն գնահատեք ոչ թե իր արտաբերած խոսքերով, այլ իր արարքներով: Վիտոյի անունը չփորձեք արատավորել: Վիտալի Բալասանյանն այն անձնավորությունն է, որը լինելով Արցախում ընդդիմադիր, ԼՂՀ նախորդ նախագահական ընտրություններում՝ գործող նախագահին մրցակից, անգամ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենալով իշխանությունների հետ՝ ապրիլյան վերսկսված պատերազմի հենց առաջին րոպեներից, առանց վարանելու՝ մեկնեց ռազմագծի կենտրոնական պաշտպանություն, ունեցավ լուրջ դերակատարություն, երբ զորքը փայլուն կերպով ջախջախեց Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամուն:
Ի դեպ, չիմացողներին տեղեկացնեմ, որ 90-ականների երկրորդ կեսին, Վիտալի Բալասանյանը Ժիրայր Սեֆիլյանի անմիջական հրամանատարն էր, երբ Ժիրոն Մատաղիսի գնդի հրամանատարն էր, իսկ Վիտոն՝ դիվիզիայի հրամանատարը: Եվ շատ լավ հարաբերություններ ունեին միմյանց նկատմամբ: Վիտոյի՝ դիվիզիայի հրամանատարությունից տեղափոխվելուց հետո՝ Ժիրոն երկար չկարողացավ ծառայել նոր դիվիզիայի հրամանատարի հետ:
Սա ասում եմ նրա համար, որպեսի շատերն ասեկոսեներ տարածելու փոխարեն հասկանան, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա Ծռեր» զինյալ խումբը վստահեցին ու համաձայնեցին Վիտալի Բալասանյանի միջնորդությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել