Ահա և եղավ այն, ինչ պետք է լիներ, նրանք նորից միասին են։ Grammy մրցանակաբաշխությանը նրանք ներկայացան միասին, և ողջ երեկո հիացած հետևում էին մեկը մյուսի ելույթին, դա և հաստատեց նրանց կապը։ Շատերի մոտ զայրույթ առաջացավ, շատերի մոտ էլ՝ հիացմունք, ինչպես կարելի է տարիներ առաջվա եղածը այդքան շուտ մոռանալ։ Շատերը նրան համարեցին հիմար աղջիկ, շատերն էլ կանգնեցին նրա կողքին։
Հիշեցնեմ նաև, որ Քրիսին դատարանով նշանակված պատիժը դեռ ուժի մեջ է, իսկ վերջերս դատարան այցելելիս նրա ուղեկցորդուհին հենց Ռիհաննան էր։ Դրան հաջորդեց ձայնագրման ստուդիայից միասին դուրս գալը, ինչը մեկնաբանվեց որպես նոր դուետի սկիզբ, դե ինչ, սպասեք նոր հիթի ... :)



 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել