Հայկական շոու բիզնեսի ամենանուրբ երգչուհիներից Սուսաննա Պետրոսյանը երեկ լքեց ցանկալի հարսանցուների շարքերը: Երգչուհու ամուսինը` Գեորգ Գասպարյանը, մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հարսանեկան խնջույքին հայտնի հյուրերից ներկա էին` Նիկ Էգիբյանը, Մարբեյը, Անուշիկ Ալավերդյանը, ով էլ զույգի համար կատարեց իր «Շնորհակալ եմ» երգը:
BlogNews.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատև սեր:










Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



