Թովմա Աքվինացին դադարում է գրելը

Այս պատմությունը աշխարհի ամենահայտնի աստվածաբաններից մեկի մասին է։ Թովմա Աքվինացին հանկարծակի դադարեց գրելը։ Երբ նրա քարտուղարը հիշեցրեց նրան անավարտ աշխատությունների մասին, Թովման պատասխանեց. «եղբայր Ռեջինալդ, մի քանի ամիս առաջ ես զգացի, թե ինչ է Բացարձակը, և այն ամենը, ինչ ես գրել էի Աստծո մասին, այժմ ինձ հիմարություն է թվում»։
Մի՞թե կարող է այլ կերպ լինել, երբ գիտնականն է գաղտնապաշտ դառնում։

Երբ գաղտնապաշտ իմաստունը իջավ լեռներից, նրան հանդիպեց ճգնավորը, ով հեգնանքով հարցրեց.
- Ի՞նչ ես բերել մեզ համար քո հրաշագեղ պարտեզից։
- Ես շատ էի ցանկանում մի հսկայական փունջ ծաղիկ բերել և նվիրել ընկերներիս, - պատասխանեց գաղտնապաշտը, - բայց ինձ արբեցրեց դրանց բուրմունքը և ես այդ փունջը թողեցի պարտեզում։

Ձենի վարպետները հաճախ են կրկնում. «Նա, ով գիտի, չի խոսում։ Նա, ով խոսում է՝ չգիտի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել