Դերասանուհի Հասմիկ Վերդյանը տևական ժամանակ է՝ չի ներկայանում հեռուստանախագծերում։ BlogNews-ի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ այս ընթացքում առաջարկներ շատ են եղել, սակայն ոչ բոլորն են իրականություն դարձել։

 

«Երկու հեռուստաընկերությունից սիթքոմում խաղալու առաջարկ ստացա, երկուսն էլ չստացվեցին։ Խնդիրը հավանաբար ֆինանսական մասն էր, քանի որ չիրականանալը ոչ թե ինձ հետ էր կապված, այլ նախագծի։ Այժմ մեկ այլ հեռուստաընկերությունից սերիալում խաղալու առաջարկ ունեմ, որը դեռ քննարկման փուլում է։ Սերիալը լրագրողների մասին է, կերպարս բավականին հետաքրքիր է, քանի որ կապ չունի մինչ օրս մարմնավորածս դերերի հետ։ Սյուժետային գիծը տարբերվում մյուս սերիալներից, սիրուհիների մասին չէ, ավելի քաղաքականացված է»,- պատմեց դերասանուհին։

Հասմիկը նշեց, որ նոր թատերաշրջանում շարունակելու է խաղալ Պարոնյան թատրոնում, սակայն նոր կերպարներով հանդես գալու մասին առայժմ նորություն չունի. «Թատրոնում նոր կերպար խաղալու առաջարկ ունեի, սակայն մերժեցի, քանի որ նորից նույնն էր, չէի ուզում նորից լինել սիրուհու դեր խաղալ»։ Հարցին՝ ինչո՞ւ ես իրեն միշտ սիրուհու կերպար առաջարկում, կեսկատակ պատասխանեց. «Չեմ կարող ասել, երևի  ուզում են իրականում դառնամ:) Կարծում եմ՝ ալարում են աշխատել դերասանների հետ։ Հիմնականում եթե մի տեսակի մեջ տեսնում են դերասանին, շարունակում են անընդհատ նույն կերպարում տեսնել»։

Ինչ վերաբերում է ամառային հանգստին՝ դերասանուհին նշեց, որ դեռ չի հասցրել կազմակերպել հանգիստը։ «Ցանկանում էի սիրելիիս հետ կազմակերպել հանգիստս, բայց նրա աշխատանքն այնպիսին է, որ անընդհատ չի ստացվում։ Հավանաբար մայրիկիս կամ մորաքրոջս հետ կգնամ հանգստանալու, սակայն դեռ չեմ հստակեցրել ծրագրերս»։

Անդրադառնալով հարաբերություներն օրինականացելուն՝ Հասմիկն ասաց, որ այդ մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն առաջիկայում հարսանիք չի լինի. «Հավանաբար աշնանը կնշանվենք, սակայն ամուսնություն առաջիկայում չենք ծրագրում։ Ուզում ենք որպես անհատներ կայանալ, նոր ամուսնանալ, որպեսզի հետագայում մեզ համար ավելի հեշտ լինի»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել