Երեկ Երևանի սիրված ակումբներից մեկում հավաքվել էին, ինչպես հայակական շոու բիզնես ներկայացուցիչներն, այնպես էլ մարդիկ, ովքեր իրենց ժամանցը սիրում են անցկացնել ջազզի ելևէջների և լավ խմիչի ներքո: Պատճառը մեկն էր՝ «Կամի» ակումբը նշում էր ծննդյան ինն ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել խնճույքին և ֆիքսել հետաքրքիր պահերը:

Ակումբի տնօրեն Արման Միտոյանը պատմեց, երբ նոր էին ակումբը բացում սեր ունեին ճապոնական ուղղվածության հանդեմ, ինչն էլ դեր խաղաց ակումբի անվան ընտրության հարցում. ««Կամի» ըստ ճապոնական դիցաբանության նշնականում է մարդամոտ աստվածներ, ովքեր ամեն երեկո հանդիպում են և խնճույքներ են կազմակերպում: Այս տարի ինն ամյակի հետ կապված առտառոց ոչինչ չէիք պլանավորել, բայց չնշել չէինք կարող: Որոշեցինք ավելի նեղ մարդկանցով նշել, ավելի համեստի մեջ, իսկ տաս ամյակն ավելի մեծ և հետաքրքիր է լինելո »: 

Յոթ տարի շարունակ ակումբում լսվում էր միայն դիսկո երաժշտություն, իսկ արդեն երկու տարի է յուրաքանչյուր երեկո կարել է ունկընդրել ջազզային և համերգային ծրագիր. «Տարիներ հետո փոխվեցին մեր նախասիրությունները և հասկացանք, որ դիսկո այլևս չենք սիրում, իսկ եթե մի բան չես սիրում բարդ է աշխատացնել: Ակումբի ձևաչափը փոխեցինք՝ դարձնելով ավելի համերգային, որ մեր ընկերներն, այցելուները էլ ավելի սիրով գան այստեղ: Ունենք մեր բենդը, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվում և որակյալ երգացանկ է մշակվում»: 

Իսկ այն հարցին, արդյո՞ք ակումբի ձևաչափը փոխելուց հետո չէին վախենում հաճախորդ կորցնելուց՝ Արմանն այսպես պատասխանեց. «Գիտեք մեր քաղաքի սև մարդիկ, որոնց ես հրեշներ եմ անվանում նրանք շատ են սիրում շատ բաներ փչացնել: Երբ ակումբը մեկ ամիս, երկու ամիս լավ աշխատում է գալիս են մարդիկ ովքեր փչացնում են ամեն ինչ, փառք աստծո այդ մարդիկ դեռ չեն սիրում լավ երաժշտությունը: Ես համոզված եմ, երկու տարի հետո սկսելու են ջազզ էլ լսել և ջազզն է փչանալու»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել