Անկարայում գտնվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը միշտ աջակցելու է Թուրքիային: Նազարբաևն ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է Ղազախստանի ռազմավարական գործընկերը, իսկ երկկողմ ներդրումային ծավալը հասել է 800 միլիոն դոլարի:
Թուրք-ղազախական հարաբերությունները տարիներ ի վեր կրում են ռազմավարական բնույթ՝թուրքական ներդրումներն ակտիվորեն ներգրավվում են ղազախական տնտեսության տարբեր ոլորտներում՝Անկարային հատկապես հետաքրքրում է այդ երկրի նավթագազային ռեսուրսներն ու թյուրքական Կենտրոնական Ասիայի ու գերտերություն Չինաստան դուրս գալու տրանսպորտային ուղիները:
Երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են՝աջակցում են միմյանց տարբեր հարթակներում՝այդ թվում ղարաբաղյան հարցում ունեցած իրենց դիրքորոշման մեջ, ինչն առավել մտահոգիչ է ՀՀ-ի համար, որը Ղազախստանի հետ է գտնվում միևնույն ռազմա-քաղաքական՝ՀԱՊԿ-ԱՊՀ, ինչպես նաև տնտեսական միությունում՝ԵԱՏՄ: Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:
Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝տարանցման համար ստանալով ինչպես տնտեսական օգուտներ՝դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը, ինչպես նաև քաղաքական՝Ղազախստանը միշտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի թե Ղարաբաղի հարցում, թե Հայոց ցեղասպանության:
Ինչ վերաբերվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան միջանցքի կառուցմանը, ապա դրա բաղկացուցիչ մասերից է լինելու նաև լաստանավային փոխադրումները Կասպից ծովում: Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:

Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար այդ թվում նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:

Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել