Հին օլիմպիական առաջին խաղերը տեղի են ունեցել մ.թ.ա. 776 թվականին, իսկ վերջինը՝ մ.թ. 393 թվականին: Օլիմպիական խաղերի միջև ամենատևական ընդմիջումը տևել է 1503 տարի: Ժամանակակից առաջին խաղերը պետք է կայանային 1900 թվականին Փարիզում: Այդ որոշումը կայացվել էր դեռևս 1894 թվականին, սակայն կազմակերպիչներն այդքան երկար չսպասեցին և որոշեցին անցկացնել խաղերը 1896 թվականին իրենց պատմական հայրենիքում:

Ուղիղ 120 տարի առաջ 1896թ. ապրիլի 6-ին Աթենքի Մարմարի մարզադաշտում 80 հազար հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցան նոր ժամանակների առաջին Օլիմպիական խաղերը:

Այդ իրադարձությունը փաստորեն ձևականորեն չեղյալ հայտարարեց կայսր Թեոդոսի 394 թվականի՝ որպես հեթանոսության արգասիք Օլիմպիական խաղերն արգելելու մասին, հրամանը:

Առաջին խաղերին մասնակցել է 245 մարզիկ, բացառապես տղամարդիկ, 13 երկրներից՝ Ավստրալիայից, Ավստրո-Հունգարիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չիլիից, Շվեյցարիայից ու Շվեդիայից:

Օլիմպիական խաղեր անցկացնելու միակ ու գլխավոր խորհուրդը ամբողջ աշխարհի ժողովուրդների մոտ ամուր բարեկամական կապերի հաստատումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել