Բարելավում ութ աստիճանով

2016 թվականին Բազելյան ինստիտուտի կողմից հրապարակվել է երկրների փողերի լվացման և ֆինանսական ռիսկերի մակարդակի գնահատականը, որի արդյունքում դիտարկված 149 երկրեների շարքում ՀՀ-ն գնահատվել է որպես ցածր ռիսկային երկիր` ութ կետով բարելավելով նախկին արդյունքը և զբաղեցնելով 128-րդ հորիզոնականը (նախորդ տարի Հայստանը զբաղեցնում էր 120-րդ հորիզոնականը):

Երկրների ռիսկը գնահատվում է` ելնելով ՖԱԹՖ հանձնարարականներին համապատասխանության, ֆինանսական կարգավորման, կոռուպցիայի և օրենքի գերակայության մակարդակներից` հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի, «Թրանսփարնեսի ինթերնեյշնլի», Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հանրամատչելի տվյալները:

Գնահատականների վրա էական ազդեցություն է ունեցել 2015թ. Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից իրականացված ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման Հաշվետվության արդյունքները, որով ՀՀ-ն արձանագրել էր ՖԱԹՖ վերանայված հանձնարարակններին տեխնիկական համապատասխանության և արդյունավետության բարձր մակարդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել