Երեկ, ելույթ ունենալով ռուսաստանյան Life հեռուստաընկերության եթերում, Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ Վլադիմիր Ժիրինովսկին(Էյդելշտեյնը) վիրավորել է հայ ժողովրդին...Չեմ մանրամասնի այս ստահակի հարցազրույցը,բայց կմեջբերեմ նրա մի արտահայտություն,որով կարելի է կարծիք հայտնել,թե ինչ վերաբերմունք ունի վերջինս մեր Հայրենիքի նկատմամբ..."ԹՔԱԾ ունեմ Հայաստանի վրա ևս",-բարբաջել է Ժիրինովսկին...Վերջին շրջանում Ժիրինովսկին իրեն շատ բաներ է թույլ տալիս հայերի և Հայաստանի մասին արտահայտվելիս...Եվ ժամանակն է,որ մեր ԱԳՆ-ը պատասխաներ սույն զազրախոսին և իր տեղը ցույց տար...Ժիրինովսկու երեկվա վիրավորանքներին մեր ԱԳՆ-ը պատասխանեց հետևյալ կերպ."Փորձել նրա հայտարարությունների տրամաբանությունը հասկանալ վաղուց ոչ մեկը չի փորձում, հետաքրքրություն ևս չկա..." Շատ հետաքրքիր է, ի՞սկ ով է մեր ԱԳՆ-ին ասել,որ իրենք հոգեբաններ են և պետք է Ժիրինովսկու հայտարարությունների տրամաբանությունը հասկանան..Մեր ԱԳՆ-ը բացարձակ չպետք է հասկանա Ժիրինովսկուն,քանի որ նա այլ երկրի ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱ է և նրա հայտարարություններին ընդամենը պետք է պատասխանել...Իսկ եթե ՌԴ-ի պես երկրին ձեռնտու է Ժիրինովսկու նման քաղաքական գործիչ ունենալ,որը բավական բաձր պաշտոն է զբաղեցնում,ապա մենք չպետք է ԸՄԲՌՆՈՒՄՈՎ մոտենանք մեր ռազմավարական գործընկերոջ պաշտոնյայի՝ Հայաստանին ուղղված լկտի վիրավորանքներին,այլ պետք է այդ լպրծունին հայտարարենք պերսոնա նոն գրատա և վերջ...Մեր ԱԳՆ-ում նստած "անլուրջ" Ժիրինովսկու լրջագույն "երկրպագուներին" հիշեցնեմ,որ ՌԴ Պետդումայի սույն պաշտոնյանին պերսոնա նոն գրատա են հայտարարել Ղրղզստանում,Լատվիայում,Ուկրաինայում...Նրա այցը իրենց երկրներ չեն ողջունում գրեթե բոլոր եվրոպական երկրները...Ժիրինովսկում չեն ցանկանում տեսնել իրենց մոտ նույնիսկ ՌԴ-ի մի քանի տարածաշրջաններում...Օրինակ՝ Կոմիում,Չեչնիայում...Իր սեփական երկրի տարբեր մասերում նրան չեն ուզում տեսնել,իսկ մերոնք նստել, վեհանձն հայտարարություն են անում՝ շատ լավ գիտակցելով,որ Ժիրինովսկին թքած ունի իրենց կարծիքի վրա...Չհասկացա,Ղրղզստանի չափ էլ չկա՞նք...Մի փոքր ինքնասիրություն ունեցեք,հարգեք Ձեզ,Ձեր Հայրենիքը և պերսոնա նոն գրատա հայտարարեք այդ ստահակին...Հետո էլ զարմանում եք,որ Ռուսաստանի քաղաքական օլիմպի ամեն մի թափթփուկ ինչ ցանկանում ասում է մեր և Հայաստանի հասցեին...Ասում են,որովհետև չեն պատժվում...Այնքան լռեցինք "ֆորպոստի","առանց մեզ հայերը կկործանվեն","Արցախի լուծման հարցը Մոսկվայի ձեռքերում է" և այլ վայրահաչությունների նկատմամբ,որ հիմա էլ Պետդումայի փոխխոսնակի մակարդակով թքում են մեզ վրա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել