Ռուսական կայսրության անկումից և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Աբխազիան շարունակում էր Վրաստաից անկախ մնալ: 1917 թվականի նոյեմբերի 8-ին աբխազ ժողովուրդների կոնգրեսը ձևավորում է աբխազական պառլամենտը. նրանք մտնում էին Հյուսիսային Կովկասի, Դաղստանի և Աբխազիայի միացյալ լեռնականների կազմը: Չնայած 1918 թվականին Աբխազիայի և Վրաստանի միջև կնքվել էր սահմանային հարցերի կարգավորման համաձայնագիր, սակայն նույն թվականին վրաց մենշևիկները, խախտելով նախնական պայմանավորվածությունը, իրնեց զորքերը մտցնում են Աբխազիայի տարածք և օկուպացնում այն:

1921 թվականի մարտի 4-ին այստեղ հաստատվում է սովետական կարգեր, դրան զուգահեռ դադարեցին վրացական ճնշումները:

Աբխազական տեղեկան իշխանավորները Նեստոր Լակոբայի գլխավորությամբ պնդում էին, որ Աբխազիային ԽՍՀՄ կազմում ստանա ինքնիշխան պետության, կամ գոնե ինքնավարության կարգավիճակ, սակայն Ստալինի, Բերիայի և Օրջոնոկիձեի «շնորհիվ» 1921 թվականին նախ այն չդարձավ ինքնուրույն, ավելին` դեկտեմբերին Վրաստանի ԽՍՀ-ի հետ կնքեց հաշտության պայմանագիր, ըստ որի, կողմերը մտնում էին ռազմական, քաղաքական և ֆինանսա-տնտեսական միության մեջ: Սակայն այս համագործակցությունը, քանի որ կրում էր ձևական բնույթ, երկար կյանք չունեցավ. 20-ականների վերջին կողերի միջև լարվածությունը կրկին սրվեց:

Իրավիճակի նման սրումն ուներ իր արդարացված պատճառը. նախ Բերիայի ճնշումային քաղաքականությունը, երկրորդ, լայն մասսայականություն ստացած աբխազների վրացականացման քաղաքականությունը, որը սկսվել էր 30-ականների սկզբին. պարտադիր ուսուցում էր դառնում վրացերենը, աբխազական տպագրերը փոխարինվում էին վրացականով:

Հարկ է փաստել, որ Աբխազիայում սոցիալական աճը դադարեցված էր, որի պատճառը էթնիկ պատկանաելիությունն էր: 1930-ականների վերջերից մինչև 50-ականները, Վրաստանի ներքին շրջաններից տեղահանվում և Աբխազիայում վերաբանկեցվում են տասնյակ հազարավոր վրացիներ, մեգրելներ, սվաններ. այս ծրագիրն անձամբ ղեկավարում էր Լավրենտի Պավլովիչը: Այս միգրացիոն քաղաքականությունը շարունակվում է մինչև 90-ականները, ինչի արդյունքում Աբխազիայի դեմոգրաֆիկ պատկերը արմատապես փոխվում է:

1960-ականներին չնայած խրուշչովյան` ազգերի միջև համագործակցության կոչին, քաղաքական բռնապետությունը չի դադարում: Հետստալինյան ժամանակահատվածում դժգոհությունները սկսում են կրել ավելի զանգվածային բնույթ, որոնք ուղեկցվում էին երթերով և ցույցերով (1957, 1961, 1978):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել