Բախտի բերմամբ, թե պատահմամբ ստացվեց այնպես, որ ես հեռուստացույցով հետևեցի ԱՄՆ Հանրապետական, իսկ այնուհետև Դեմոկրատական կուսակցությունների նախընտրական համագումարներին: Սա բավականին լուրջ դպրոց էր ինձ համար: Պարզվեց, որ ԱՄՆ քաղաքական գործիչներն էլ են իրար վիրավորում: Օրինակ, դեմոկրատները Թրամփին անվանում են ռասիստ, իսկ հանրապետականները Քլինթոններին կոռուպցիոներ: Հավատացեք ԱՄՆ-ում «ռասիստն» ու «կոռուպցիոները» լուրջ անձնական վիրավորանք է: Ես լսեցի բազմաթիվ ելույթներ( որոնք ինձ համար թարգմանում էր եղբայրս, ես անգլերեն չգիտեմ): Ելույթ ունեցողները տարբեր մասնագիտության տեր մարդիք էին, տարբեր տարիքի, ազգության, սեռի և սոցիալական կարգավիճակի` սկսած նախագահի թեկնածուներից, նրանց փոխնախագահի թեկնածուներից և վերջացրած դերասաններով, բժիշկներով, զոհված զինվորների ծնողներով, թեկնածուների ընտանիքի անդամներով և այլն: Ուզում եմ կիսվել իմ մի քանի նկատառումներով: Առաջինը ինչ ինձ ցնցեց, դա այն հանգամանքներ, որ հարյուրավոր եկույթ ունեցողներից և ոչ մեկը չէր օգտվում թղթից(շպարգալկայից), բոլորի խոսքը բացառապես բանավոր էր: Երկրորդ երկու համագումարներն էլ շոուի ձևաչափ էին կրում ( ոչ թե որհրդային պոլիտբյուրոյի ծերակույտի կամ անիմաստ ջահել կարյերիստների հավաք, ինչպես դա արվում է Հայաստանում): Երրորդ` անխտիր բոլոր կոնգրեսմենները, սենատորները և նահանգապետերը կրթված մարդիկ էին ( Հարվարդ, Սթենֆորդ, Յել, Բըրքլի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Կոլումբիայի համալսարանները ավարտել էին 25-28 տարեկան հասակում, ոչ 40-45 տարեկանում գնել էին դիպլոմներ)
Չորրորդ` Ելույթների թեմաները բացառապես քաղաքական էին
Հինգերորդ` ԱՄՆ քաղաքացիները անկախ նրանից թե, որ թեկնածուին են համակրում, մյուսին վերաբերվում էին ոչ թե թշնամանքով, այլ հարգանքով( սա իհարկե ածանցյալ է նախորդ կետերի)
Վեցերորդ` Համագումարները ուղիղ հեռարձակվում էին գրեթե բոլոր լուրջ հեռուստատեսություններով (, թեև այստեղ էլ չկա անկախ հեռուստատեսություն, բայց այստեղի բոլոր ԹիՎիները ազատ են)
Ես շատ երկար կարող եմ խոսել այդ համագումարների մասին, բայց դա կանեմ ավելի ուշ, երբ վերադառնամ հայրենիք: Իսկ հիմա կփորձեմ կարճ ամփոփել վերոշորոդրյալը: Միացյալ Նահանգներում, ինչպես և ամենուրեք( այդ թվում նաև Հայաստանում) իշխանության համար կատաղի պայքար է գնում( բոլոր թույլատրելի և անթույլատրեծի մեթոդներով): ԱՄՆ-ում ևս կա կոռուպցիա, քաղաքական պատվերներ և լոբբինգ (, եթե իմ ասածին չեք հավատում նայեք Քևին Սփեյսիի «Карточный домик» ֆիլմը): Պարզապես այդ ամենը արվում է ցիվիլ, ոչ թե թոխմախների, լֆիկների, շմայսների, գալուստների, երանոսյանների, գեղամյանների, մանվել-սամվելների մակարդակով: Դրա համար էլ ԱՄՆ ժողովուրդը հավատում է իր իշխանություններին, իսկ պետությունը հզոր է, իսկ մեր ժողովուրդը ատում է իր իշխանություններին, իսկ պետությունը «քոսոտ»: Վերջին որակման հետ ես համաձայն չեմ, բայց դա ասել է մեր իշխանությունների կողմից շատ սիրված ՀՀ ակադեմիայի նախագահը, որն, ի դեպ, քաղաքական մառազմատիկ ծերակույտից ոչնչով չի տարբերվում:
Հ.Գ Կոչ մեր իշխանություններին: Եթե ուզում եք, որ ձեր նկատմամբ ատելությունը գոնե մի փոքր մեղմվի, ապա լսեք դասականին, և « Սթափվեք, գժուկներ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել