պարզվում է ազգովի ռոմանտիկ մեռնում ենք... սա հաղթանակ էր, սա պարտություն էր, սա սկիզբն էր, սա վերջն էր, սա վերջի սկիզբն էր, սա սկզբի վերջն էր, սա ականջներիս օղ էր, սրանից դասեր ունենք քաղելու, սրա մասին երգեր ունենք երգելու...

իրականում սա 30 կորած ճակատագիր էր, 2 հատ աննպատակ զոհ, բազմաթիվ ծեծվածներ ու վիրավորներ, անօրինական բերման ենթարկվածներ, չլուծված սոցիալական խնդիրներ, շարունակվող կոռուպցիա, չքացող ինքնիշխանություն, ավելի դատարկվող պետություն... էդքան բան...

էս երկրում բան փոխել հնարավոր է միայն ինստիտուցիոնալ մակարդակում, արժեքաբանական մակարդակում... դատարաններում, միջազգային ատյաններում, ամեն մեկս իրա գործը ճիշտ և առանց ծախվելու անելով... ծախվածներին պատասխանատվության կանչելով, դրա համար պայքարելով, թեկուզ դանդաղ, թեկուզ դժվար... ցանկացած այլ լուծում բերելու է նույն վիճակին... արևմտամետավարի ասած` IMAO (շուտ եմ ասել խփել չկա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել