Արդեն 14-րդ օրն է, ինչ ՊՊԾ գունդը գրավված է, երկիրը ցնցումների մեջ: Երկու ոստիկան է զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել, վնասվածքներ ստացել: Իսկ մենք սոցիալական ցանցերում շարունակում են իրար հայհոյել, մեկս մյուսիս մեղադրել երկրում ստեղծված իրավիճակի հարցում:

Վերջապես մենք պետք է սթափվենք՝ իրականությնաը նայելով ռացիոնալ տեսանկյունից. Վիրավորանքով, նեղացկոտությամբ, ատելությամբ երբեք ոչ մի խնդիր չի լուծվի: Հետո՝ ես համոզված եմ, ովքեր հայտարարում են, որ ոստիկանությունը մի շարք դրվագներով չի անցել չափ, դրանք երկրր չեն կառուցի, ովքեր հայտարարում են, որ ոստիկանին սպանելով հերոսություն է անում, դրանք էլ մեզ լավ ապագա չեն խոստանում:

Պետք է սթափվել, սա վերաբերվում է բոլորիս՝ ամեն մեկիս մեր պատասխանատվության չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել