Արայիկ Խանդոյանը վիրավորվել է ոտքի հատվածից։ Կարծում ենք,ավելի վառ ապացույց չէր կարող լինել առ այն,որ իշխանությունները չեն ուզում սպանել «Սասնա Ծռեր»-ի անդամներին։ Մնացած մյուս վիրավորվածները,ովքեր այս պահին գտնվում են հիվանդանոցում կամ Դատապարտյալների համար նախատեսված բուժհաստատություններում,նույնպես վիրավորվել են ոտքի հատվածից։

Իշխանությունը,բավականին պորդուկտիվ եղանակ է մշակել իրավիճակը կայունացնելու համար։ ԱԱԾ-ի,Ոստիկանության և վերջապես Նախագահ Սերժ Սարգսյանի հորդորիներից հետո,այն էլ վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին, «Սասնա Ծռերի» տղաները շարունակում են մերժել դրանք,չհանձնվելով և շարունակելով Ոստիկանական գունդը պահել իրենց ձեռքում։ Ուժերի նման հարաբերկացության պայամններում զենքի վայր դնումը այլընտրանք չունի։ Նախ,ինչքան էլ Ծռերը կոչ անեն մարդկանց դուրս գալու փողոց,միևնույնն է,ակհայտ է,որ «զինված հեղաշրջում» օպերացիան ձախողվել է ։ Անհրաժեշտ հանրային կոնսոլիդացիան տեղի չի ունենում այս ապհին։ Մոտ մեկ ժամ առաջ վիրավորում ստացած Խանդոյանը դեռևս գտնվում է ՊՊԾ գնդում։ «Սասնա Ծռերը» հրաժարվում են նրան հիվանդանոց տեղափոխելու առաջարկը,հայտարարելով,որ վիրավուոմը ոսկրային չէ,այլ մկանային։ Եթե իհարկե ապստամբները արկածախանդիր չեն ու չեն ուզում վերջնականապես այրել բոլոր կամուրջները հարցի խաղաղ կարգավորման,ապա գոնե հասկանան,որ գոնե իրենց քաղաքական հաշվարկներում նրանք ձախողվել են։

Սրան ի պատասխան «Սասնա Ծռերը» պարտավոր են բաց թողնելու այս պահին պատանդի կարգավիճակով ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին։ Սրանով նրանք նախևառաջ կապացուցեն,որ իրենց նպատակը արյունահեղությունը չէ։ Որովհետև Ոստիկանության հնարավոր շտուրմի դեպքում Աստված մի արասցե,եթե այդ բժիշկներին որևէ բան պատահի,ապա նրանք իրենց այժմյան համակիրների հիշողության մեջ կմնան ոչ թե որպես հերոսներ,այլ անմեղ մարդկայնց կյանքի հաշվին սեփական խնդիրներ լուծող մարդիկ։ Խանդոյանի ոտքից վիրավորվելու փաստը հույս է տալիս մտածելու,որ Ծռերը հենց այդպես էլ կվարվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել