Exclusive

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը չի խաղալու «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանում։ BlogNews-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին ներկայանալու է նոր հեռուստասերիալում։ Դերասանուհու՝ «Ֆուլ հաուսից» դուրս գալու պատճառների մասին BlogNews-ը զրուցեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ։ Վերջինս հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Մարինկայի և Գևորգ Մարտիրոսյանի կերպարային գծերն ավարտվել են։

«Կարծում եմ՝ հեռուստադիտողներն էլ են արդեն սովորել, որ նոր կերպարները գալիս են մեկ եթերաշրջանով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ նախորդ դեպքերում ամփոփիչ հարցազրույցներում ինքը նշում էր, որ տվյալ կերպարն այլևս չի խաղալու նոր եթերաշրջանում, այս անգամ ասել էր, որ Մարինկայի կերպարային գծի ավարտը դեռ հստակ չէ, քանի որ նրա հերոսուհին սիրվել է, Արմենն արձագանքեց, որ ամեն բան կախված էր սցենարային զարգացումներից։ «Որևէ այլ պատճառ չկար։ Որոշումը պետք է կայացնեինք սցենարային զարացումները հասկանալուց հետո, այս դեպքում հասկացանք, որ չի կարող կոնֆլիկտը նույն խնդրի շուրջ ծավալվել և ավելի լավ կլինի, եթե կերպարային գիծն ավարտվի»։

Պրոդյուսերը հայտնեց, որ «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում, ինչպես միշտ, նոր կերպարներ կլինին, սակայն առայժմ չեն որոշել, թե ովքեր են մարմնավորելու նրանց։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել