4F2C2207Araratnews.am-ը գրում է.

Իրանում մի խումբ կանանց ձերբակալել են հեծանիվ վարելու համար` Lenta.ru-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի ընդդիմադիր Ընդդիմության ազգային խորհուրդը:

Նշվում է, որ կանայք հուլիսի 26-ին փորձել են մասնակցել հեծանվավազքի. երկրի քաղաքացիներին առաջարկվել էր հաղթահարել մոտ 5 կմ Մարիվան քաղաքի կենտրոնից մինչև Զարիվար լիճը: Սակայն նրանց են մոտեցել ոստիկաններ և ասել, որ, կառավարության նոր որոշման համաձայն, կանանց համար հանրության առաջ հեծանիվ վարելն այժմ օրենքով արգելվում է:

Իրավախախտներից պահանջել են դիմում ստորագրել, որ նրանք հետագայում չեն կրկնի իրենց հակաիրավական վարքը, իսկ նրանցից մի քանիսին տարել են ոստիկանության բաժին` չափազանց ակտիվ ընդդիմանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել