Վերջերս եմ զգում, որ սկսում եմ չհավատալ սոցցանցային  կյանքին : Ու ինչքան չեմ հավատում, այնքան ավելի շատ սխալներ եմ նկատում  այնտեղ : Գալիս է մի պահ , երբ քեզնից անկախ  կտրվում ես վիրտուալից, տառակույտերը սկսում են չհետաքրքրել:   Զեմֆիրան երգերից մեկում մի լավ տող ունի . ''Я стала старше на жизнь''  : Աչքիս դա է, որ կա . մեծանում եմ ))))  Բավականին մեծ փոփոխություններ կան վիրտուալ կյանքումս:   Վերջերս սկսել եմ սոցցանցերում շփվել այն մարդկանց հետ, ում  իրական կյանքում էլ եմ ճանաչում : Իմ չաթ-զրույցների 98 % -ը զբաղեցնում են այն մարդիկ, որոնց հետ ես կարող եմ շփվել նույնիսկ այն դեպքում, եթե ֆեյսբուքը հենց հիմա վերանա աշխարհի երեսից:  Մնացած երկու տոկոսի հիմնական մեծ մասը ընթերցողինն է : Ընթերցողի հետ շփումը շատ եմ կարևորում , սոցցանցերն այստեղ իրոք փրկություն են ինձ համար: Ինձ համար կարևոր է անընդհատ կապի մեջ լինել ընթերցողիս հետ:

Իսկ մնացած մասը պատկանում է  ընդամենը  մեկ-երկու  մարդու, ում հետ շփումը զուտ սոցցանցային է : Եվ վերջ: Սա որպես նախաբան էր: Անցնենք բուն գրառմանը: 
Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ծիծաղելի եք կողմնակի աչքի համար : Հա, հա, հենց ծիծաղելի:  (ի դեպ. չմտածեք,որ ես սրբերի սուրբն եմ, եթե խոսքս ձեր մասին է,դա չի նշանակում, որ ինձ մոտ ամեն ինչ իդեալական է : Մի լավ խոսք կա ՝ խրատը խոստովանություն է: Այնպես որ ՝ գրածս զգացել եմ ) : Եկեք անկեղծ լինենք. սուտ է, երբ մենք հավաստիացնում ենք, որ մեր ՛՛ստատուսը՛՛ բոլորի համար է: Ցանկացած ՛՛ստատուս՛՛ գրվում է որոշակի մարդկանց  խմբի համար : Մեծամասամբ ՝ ստատուսը նվիրվում է միմիյայն մեկին ու եթե անկեղծ լինենք ՝ մենք թքած ունենք բոլոր այն ՛՛լայք՛՛-երի ու ՛՛քոմմենթների՛՛ վրա, որոնք գրում են մնացած սոցմարդիկ:    Ցանկացած ՛՛ստատուս՛՛ ունի ինչ-որ բան ՛՛լսացնելու՛՛ առաքելություն: Մեզ դուր եկած մարդկանց համար մենք ՛՛ստատուսում՛՛ գրում ենք   հոգիդ քրքրող ինչ-որ տողեր: Հիմնականում  այդպիսի տողերը ռուսերեն են լինում:
Հմ, ի՞նչ գրեմ:  Լավ, սպասեք մտածեմ: Օրինակ՝ 
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել