Իտալիայի մայրաքաղաը հազարամյակներ շարունակ ամբողջ աշխարհից գրավել է զբոսաշրջիկներին։ Եվ եթե անգամ մեր օրերում ոչ բոլոր ճանապարհներն են տանում Հռոմ, քաղաք շարունակում է մագնիսի պես ձգել զբոսաշրջիկներին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Հռոմը շատ բան ունի առաջարկելու այցելուներին։ Այդ առաջարկները այնքան շատ են, որ հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջավին ծանոթանալ քաղաքի հետ, սական կան այնպիսի վայրեր, որոնք ցտեսնելը ուղղակի հանցագործություն է։ Ձեզ ենք ներկայացնում Հռոմի այն 10 վայրերը, որոնք Ձեզ հնարավորություն կտան զգալ «հավերժական քաղաքի» ռիթմը։

Լինել Կոլիզեյում


Ամեն տարի այս ամֆիթատրոնը այցելում են ավելի քան 5 միլիոն մարդ։ Չնայած որ Կոլիզեյի 2/3 –ը չի պահպանվել, այն աներևակայելիորել գեղեցիկ է։ Երկար հերթերից խուսափելու համար կարել է տոմսը գնել օն-լայն տարբերակով, ինչը կարժենա 14 եվրո։ Սովորական տարբերակով գնված տոմսն արժե 12 եվրո։

Մաքրվել մեղքերից Պանթեոնում


Պանթեոնը անցյալում եղել է բոլոր աստվածների տաճարը իսկ այժմ քրիստոնեական եկեղեցի է։ Այս հսկայան շինության գմբեթ զուրկ է պատուհաններից և լուսավորվում է զանգի վերջը գտնվող միակ անցքից՝ ինչը խորհրդանշում է միակ ճշմարիտ Աստծո նկատմամբ։ Ասում են, որ եթե այդ լույսի քառակուսու մեջ կանգնեք, աստվածները կներեն ձեր բոլոր մեղքերը։

Սուրճ ըմպել Պիացցա Նավոնայում


Եթե Հռոմում մեկ ժամ ազատ ժամանակ ունեք, ապա կարող էք այցելել Պիացցա Նավոնա։ Կլոր տարի այս հրապարակում ինչ որ հետաքրքիր միջոցառում է անցկացվում։ Իհարկե այստեղ ամեն ինչ բավականին թանկ է, սակայն դուք չեք ափսոսա վճարված գումարը, այստեղ գտնվելուց հետո։

Մանրադրամ գցել Տրեվի շատրվանը


Տրվելի շատրվանը զարմանահրաշ վայր է։ Զբոսաշրջիկները հավատում են, որ եթե շատրվանի մեջ 1 մետաղադրամ նետեք՝ կվերադառնաք Հռոմ։ 2 մետաղադրամի դեպքում կհանդիպեսք ձեր իսկական սիրուն, 3-ի դեպքում՝ կամուսնանաք։ 4 մետաղադրամի դեպքում դուք կհարստանաք։ Այսպես, շատրվանի մեջ օրեկան 3000 եվրո է հավաքվում։

Հանգստանալ Բորգեզե վիլլայում


Բորգեզեն գեղեցիկ այգիների կոմտլեքս է։ Այստեղ կարելի է հինալի ժամանակ անցկացնել, պիկնիկ կազմակերպել և նկարչության հանճարների աշխատանքներով հիանալ։ Տոմսը հարկավոր է նախորոք գնել։ Այստեղ նույնիսկ զվարճանքներ կան երեխաների համար, այդ իսկ պատճառով կարող էլ երեխաների նույնպես ձեզ հետ վերցնել։

Այցելել աշպարհի ամենափոքր պետություն


Եթե դուք Հռոմում էք, ապա անպայման պետք է ժամանակ գտնեք և այցելեք Վատիկան քաղաք – պետությունը։ Վատիկանում կան շատ թանգարաններ ինչպես նաև ճարտարապետության հանճարեղ աշխատություններ։

Գնալ «շոպպինգի»


Հռոմը համարվում է համաշխարհային նորաձևության մայրաքաղքը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է անպայման դուրս գալ շոպպինգի։ Իսկ ամռան վերջին ամիսներին բոլոր խանութներում մինչև 70% զեղչեր են լինում։ Սա հրաշալի առիթ է մատչելի գներով մոդայի և նորաոճ հագուստ գնելու համար։

Զբոսնել Տրաստեվերեում


Սա աշխարհի ամենառոմանտիկ վայրերից է։ Նեզ փողոցները և տներից եկող իտալական բուրմունքները ձեր առաջ կբացեն ռոմանտիկ Հռոմը։ Այստեղ կան շատ ընտանեկան ռեստորաններ, որոնք համեղ և յուօրինակ ուտեստներ են մատուցում։ Առավելի դիտարժան է Ֆարնեզիանա վիլլան, որտեղ դուք կկարողանք զբոսնել լիմոնային այգիներով և հիանալ հանրահայտ Ռաֆայելի և նրա աշակերտների աշխատանքներով։

Փորձել իտալական խոհանոցը


Հռոմում նույնիսկ սովորական ճաշը կարող է զավեշտալի արկածի վերածվել։ Այտեղ դուք կարող էք ճաշակել զանազան ուտեստներ՝ մեկը մեկից համեղ։ Փորձեզ ձեր ամեն օրը յուրովի պլանավորել, որպեսզի կարողանաք որքան հնարավոր է ավելի շատ ուտեստներ ճաշակել։

Բարձրունքի նայել Հռոմին


Քանի որ Հռոմը կառուցված է 7 սարերի վրա, շատերը փորձում են մեկ տեսարանով դիտել ամբողջ քաղաքը, սակայն դա անհնար է։ Յուրաքանչյուր սարի գագաթից Հռոմը յուրովի է ներկայանում։ Քաղաքի ամենաբարձր կետը գտնվում  Վատիկանի Սուրբ Պետրոսի Տաճարի զանգի տակ։ Այստեղի բացվում է անմոռանալի տեսարան աշխարհի ամենահին քաղաքներից մեկի՝ Հռոմի վրա։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել