Խոսում են մուկն ու խամյակը:
-Մուկ-Լսի երկուսս էլ մուկ ենք, ինչպես է ստացվում, որ քեզ սիրում են, իսկ ինձ չէ՞:
-Խամյակ,- Դե ուղղակի իմ PR-ն է գեղեցիկ:
Հայաստանում չսիրված քաղաքական գործիչներ ինչքան ուզես, բայց նաև լավ PR անող չկա: Այստեղ իրականությունից կտրված PR-ը օգուտի փոխարեն աշխատում է հենց իր՝ PR անող քաղաքական գործչի դեմ: 
Ասում են քաղաքական գործիչը նա է, ով ընտրվելուց հետո մտածում է հաջորդ ընտրություններում հաղթանակի մասին, իսկ ահա պետական գործիչը մտածում է ոչ թե հաջորդ ընտրությունների, այլ գալիք սերնդի ապագայի մասին: Ցավոք սրտի Հայաստանում գերակշռում են առաջին տեսակի ներկայացուցիչները, որոնք գոռում են օդից իջած առաջընթաց, բայց պետությունը գլորում են ներքև: Առաջընթացը դժվար է, իսկ ներքև գլորվելը ցավոտ, երբ հասնում ես հատակին: Այդ հատակը ժողովրդի համբերության վերջին բաժակն է, որը զարմանալիորեն դանաիդյան տակառի նման չի լցվում: Կարծում եք լրտավությանը հետևողները, որ նաև միջազգային անցուդարձից են հետևում, նախանձեցին, թե Թունիսում մեկ ուժեղ ժողովրդական ճնշման տակ կառավարություն փոխվեց: Էնպես որ ժողովուրդ, քանի դեռ վախենալու եք շարունակական ու միասնական պայքարից, խնդրած կլյնեմ ձեր վիճակից չբողոքեք: ԱՄՆ եթե գնանք, ապա կտեսնեք, որ ամեն Աստծու օր Սպիտակ տան դիմաց պաստառներով կանգնած ցույց են անում, ու ինչ? Ոչ մի բան: Բայց հերիք է մի միասնական գործադուլ և իշխանությունը կչոքի ձեր ոտքերի առաջ: 10 եղաք գործից կհանեն, 1000 եղաք գործից կհանեն, իսկ ահա որ 100000 եղաք, ինչպես Թունիսում, ձեր մազին էլ անգամ չենք կպնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել