բացել լրահոսը
28.07.2016  14:40

Պատգամավորները «լայաղ չարեցին» ստորագրել

Anushik Abgaryan

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ շատ ու շատ պատգամավորներ այս օրերին գտնվում են լիարժեք ռելաքսի մեջ, Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել այդ թերթիկը «առաքել» պատգամավորների բնակարաններ, որպեսզի ստորագրեն ու հանկարծ նեղություն չքաշեն ու այս շոգ օրերին չլքեն սառը սուրճի հաճելի գավաթը, որ հանկարծ դուրս չգան իրենց տներից:

Ի՞նչ ունեցանք արդյունքում: Դեռ անհրաժեշտ է 30-ից ավել պատգամավորների ստորագրություններ: Ցավալին այն է, որ հիմա, երբ շատերը լայաղ չեն անում ինչ որ կերպ խառնվել գործընթացներին, վաղը մյուս օրը ԱԺ-ի շենքը պայթեցնելու են իրենց խրոխտ ճառերով:
Դե իհարկե, մեր ընդդիմախոսները հանգստանում են, նրանց հանգիստ է պետք: Չէ՞ որ կլոր տարին փրկել են Հայաստանը:

Հ.Գ. Հիմա այսքանից հետո ի՞նչ սրտով են գալու ու նորից ազգափրկության կոչեր անելու, փոփոխությունների ճանապարհյային քարտեզ առաջարկելու: Պարոնայք սթավեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 738 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝