Լրատվական դաշտը տևական ժամանակ է ահազանգում է՝ քաղաքական գործիչներն անցել են ընդհատակ ու նրանց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի շուրջ անհնար է իմանալ:

Եթե անկեղծ եք ուզում իմանալ, լավ է, որ գոնե այս կրիտիկական պահին, բացակայում են խորհրդարանի և ինչու չէ՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ իրենց բթամիտ հայացքով ու անմեղսունակ պատասխաններով:

Վերջիվերջո, պարզ չէ, իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն լրագրողները այդ տեսակից: Երևանյան իրադարձությունները հարուստ նյութ են ցանկացած լրագրողի համար, այնպես որ, իմ կոչն է՝ մեզ լրացուցիչ ստրեսի չենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել