Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ թվում է, թե այլևս ոչինչ մեզ չի կարող զարմացնել: Բայց, օրինակ, երբև է կմտածեի՞ր, որ գետաձիու կաթը կարող է վարդագույն լինել:  Ահա այսպիսի մի քանի  հարցերի պատասխաններ էլ առաջարկում ենք այսօր պարզել մեզ հետ միասին:  

1.Միակ սննդամթերը, որը երբեք չի փչանում՝ մեղրն է: Երբեք ասելով ի նկատի ունենք ոչ թե մեկ, երկու, երեք տարի, այլ անգամ դարեր:

2.Turritopsis Nutricula մեդուզան միակ կենդանի արարածն է, որն անմահ է: Այո, մեդուզան երբեք չի մահանում:Հարկ է նշել նաև, որ մեդուզաները ուղեղ չունեն: Պատճառահետևանքային կապը գտեք ինքներդ:

3.Կապույտ կետի սիրտը այնքան ահռելի չափեր ունի, որ նրա զարկերակներում կարելի է հանգիստ լողալ:

4.Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդուն բաժին է հասնում 1,6 մլն մրջյուն: Իսկ ծանրության առումով աշխարհում գոյություն ունեցող բոլոր մարդիկ ու բոլոր մրջյունները ունեն նույն քաշը:

5.Ութոտնուկը ունի 3 սիրտ:

6.Ֆենշուն իրականում ի սկզբանե եղել է գերեզմանատեղը ճիշտ ընտրելու արվեստ:

7.Սատուրնի ու Յուպիտերի վրա ալմաստե անձրևներ են տեղում:

8.Մեր օրգանիզմում գոյություն ունեցող բակտերիաները 10 անգամ ավելի շատ են, քան մեր բջիջները:

9.Հավանականությունը, որ քո խմած մեկ բաժակ ջրում կարող է լինել այն նույն մոլեկուլը, որը ժամանակին եղել է դինոզավրի օրգանիզմում ՝ 100% է:

10.Ֆրանկենշտեյնը ոչ թե հրեշի անունն է, այն նրան ստեղծած գիտնականի:

11.Ահա հենց այսպիսի տեսք ունի ավազը մանրադիտակի տակ:

12.Վատ լուսավորվածությամբ ընթերցանությունն ու համակարգչային էկրանից կարդալը բացարձակ ոչ մի կերպ չեն կարող վատացնել տեսողությունը:

13.Երբեք և ոչ մեկը առայսօր չի կարողացել վարժեցնել աֆրիկյան փղին: Բոլոր վարժեցրած փղերը միայն հնդկական ծագում ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել