Բժիշկների թեմայով երկու կարծիք է ձևավորվել, որտեղ մի կողմը պնդում է, որ պատանդ են վերցված, իսկ մյուս կողմում հերքում են, իսկ ինչ ունենք էս պահին հասկանալ է պետք...

Բժիշկները իրենց ծառայողական պարտականությունից ելնելով կանչով մեկնել են գնդի տարածք, որտեղից չեն կարողանում դուրս գալ մի կողմից հայտարարում են, որ երկու ծանր վիրավոր կա գնդի ներսում և անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ, իսկ Սասնա Ծռերի կողմնակիցները պնդում են ծանր վիրավորներ չունեն, իսկ բժիշկները պատանդ չեն:

Լավ ուզում եմ հասկանալ ինչն է խանգառում շտապօգնության բժիշկների ազատ տեղաշարժ ապահովելու համար ?
Եթե ծանր վիրավորներ չկան, որի մասով կասկածներ ունեմ ինչով են էսքան ժամ զբաղված բժիշկները գնդի տարածքում ?
Ինչ եք մտածում շտապօգնության բժիշկը ծնողի հետ զրուցելուց պետք է ներկայանար որպես պատանդ ?

Հ.Գ.Մինչդեռ Սասնա Ծռերը վիրավորներին հենց շտապ օգնության անձնակազմի հետ հիվանդանոց տեղափոխելու գործընթաց իրականացներ ավելի է լարում ստեղծված իրավիճակն ու ստեղծում մի դրություն երբ հաջորդ կանչերին մյուս բժիշկների գնալու հետ կապված խոչընդոտ է առաջացնում, իսկ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Նյու Յորքի գրասենյակն ու այլ կառույցներ դեպքը սկսում են որակել հանցագործություն:
Ամեն դեպքում խնդրի խաղաղ հանգուցալուծումը բխում է, թե իրենց , թե բոլորի շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել