Թուրքիայի փոխվարչապետ. Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջ է բացվում. CNN TurkAravot.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից Թուրքիա վերադարձած փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը։

Շիմշեքն ասել է, որ Ռուսաստանում խիստ հագեցած օրակարգ է ունեցել, հանդիպել է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ. «Ռուսաստանում մթնոլորտը խիստ դրական է։

Կարգավորման գործընթացը կարագանա։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջ է բացվում, նրանք կառուցողական են, դրական մտադրություններով և աջակցող»։ Շիմշեքն ասել է նաև, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում կվերանայվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմին առնչվող հարցերը, տնտեսության ոլորտում էլ նախատեսվում է երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի և նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել